Տնտեսական գործունեությունը

Արտադրանքը 

Ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս արտադրել երկու տեսակի անզուտ պղինձ` Ա դասի պղինձ` ոսկու և արծաթի համեմատաբար բարձր պարունակությամբ, և Բ դասի` ոսկու և արծաթի ավելի քիչ պարունակությամբ:

Ա դասի անզուտ պղնձի արտադրության հիմնական հումքը պղնձի խտանյութն է, որի հիմնական ծավալները Ընկերությանը մատակարարում են «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունները:


Ա դասի անզուտ պղինձն ունի հետևյալ բնութագիրը` 

Cu

min. 98.5%

Ag

150- 300 gr/t

Au

30-50 gr/t

As

0.010%

Bi

0.010%

Fe

0.100%

Ni

0.020%

Pb

0.010%

Sb

0.010%

Se

0.050%

Sn

0.010%

Բ դասի անզուտ պղինձը ստացվում է պղնձի ջարդոնի ձուլումից, որը ձեռք է բերվում երկրի ներսում: Պղնձի պարունակությունը Բ դասի պղնձի մեջ կազմում է նվազագույնը 98.5%, մինչդեռ արծաթի և ոսկու պարունակությունը կարող էր լինել մինչև 140գ/տ և 4գ/տ համապատասխանաբար: Ընկերության արտադրական հզորությունները հնարավորություն են տալիս ձուլել ավելի մեծ քանակությամբ պղնձի ջարդոն, քան հնարավոր է ձեռք բերել Հայաստանի ներսում, իսկ հարևան երկրներում առկա վարչական խոչընդոտները դժվարացնում են այդ երկրներից պղնձի ջարդոն գնելը և ներկրելը: Այդ հանգամանքներով պայմանավորված` ընկերությունը ստիպված է եղել 2003 թ. դադարեցնել ջարդոնի ձուլման համար նախատեսված վառարանի աշխատանքը, իսկ ձեռք բերվող փոքր քանակությամբ ջարդոնը ձուլել կոնվերտերում:

 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC