Նորություններ

Եռակի տոն Ալավերդի քաղաքում (18.07.2011)

2011 թ. հուլիսի 17-ին «Վալլեքս» խմբի ընկերություններն Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպեցին տոնական միջոցառումներ նվիրված հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին, Ալավերդի քաղաքի օրվան և Ալավերդու պղնձաձուլական գործարանի 241-րդ տարեդարձին:

Ինչպես և նախորդ տարիներին, քաղաքային տոնակա­տարու­թյուն­ները սկսվեցին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մոմավառությամբ, որից հետո Ալավերդու պղնձաձուլական գործարանի վարչական շենքում կազմակերպված քննարկման շրջանակներում՝ տոնական անցուդարձը լուսաբանելու նպատակով ժամանած լրագրողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարներին, Լոռու մարզպետի տեղակալին, Ալավերդու քաղաքապետին և այդ ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավորին: Հանդիսավոր միջոցառումները շարունակվեցին Ալավերդու մշակույթի կենտրոնում, որտեղ դահլիճի նախասրահում կազմակերպվել էր հայտնի քանդակագործ, ժողովրդական նկարիչ Խաչատուր Իսկանդարյանի քանդակների ցուցադրությունը: Քանդակները հեղինակի կողմից հանդիսավոր հանձնվեցին «Վալլեքս» խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանն ու Ալավերդի համայնքին: Դրանց նախատիպերը գործարանի նախկին աշխատողներն են, որոնց հետ ավելի քան հիսուն տարի առաջ հանդիպել և նրանց կերպարները հավերժացրել էր հայտնի արվեստագետը:

Այնուհետև հանդիսույթը տեղափոխվեց դահլիճ, որտեղ ներկաներին շնորհավորանքներ հղեցին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը: Քաղաքապետն իր ելույթի ավարտին՝ Ալավերդու օրվա առթիվ պարգևներ հանձնեց ստեղծագործական-աշխատանքային նվաճումներով աչքի ընկած մի շարք ալավերդցիների: Բոլոր ելույթ ունեցողներն առաջնահերթ անդրադարձան պղնձաձուլական գործարանի դերին Ալավերդի համայնքի կյանքում՝ համոզմունք հայտնելով, որ հանքագործությունն ու մետալուրգիան Ալավերդիում ունեն ապագա: Վալերի Մեջլումյանն իր շնորհավորական խոսքի շրջանակներում ընդհանրական կերպով անդրադարձավ Հայաստանում «Վալլեքս» խմբի գործունեության տասնհինգամյա ուղուն: Նա մասնավորապես նշեց, որ անցած ժամանակահատվածում խմբի ընկերությունները Հայաստանի և Արցախի տնտեսություններում իրականացրել են շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար ծավալով նեդրումներ, որից շուրջ 100 մլն-ը՝ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքա­վայրի շահագործման ծրագրում: Առաջիկա երկու տարիների ընթացքում ակնկալվում է այդ ծրագրում ևս մոտ 250 մլն ԱՄՆ դոլարի նեդրում, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում «Վալլեքս» խմբի ներդրումները Հայաստանում և Արցախում կգերազանցեն կես միլիարդ ԱՄՆ դոլարը:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը և «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանը, ովքեր թանկարժեք նվերներով՝ խմբի ընկերությունների անունից պարգևատրեցին շուրջ 90 աշխատակիցների: Մասնակիցներին շնորհավորեց և «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» պատվոգրերն՝ այդ պարգևին արժանացած աշխատակիցներին հանձնեց «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ Ալավերդու տարածաշրջանային տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովը:

Տոնական հանդիսույթը շարունակվեց Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտում կազմակերպված շքեղ համերգով` Հայաստանի երգի պետական թատրոնի երգիչների մասնակցությամբ: Համերգի ընթացքում «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցչի կողմից Ալավերդու քաղաքապետին հանձնվեց հավաստագիր առ այն, որ ողջունելով ՀՀ Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերը համայնքների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ՝ «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության անունից Ալավերդի համայնքին նվիրվում է աղբահանության մեքենա, որպես ԴրմբոնԱլավերդի, ԼՂՀ Մարտակերտի շրջանՀՀ Լոռու մարզ ծաղկող բարեկամության նշան: Տոնական միջոցառումը եզրափակվեց շքեղ հրավառությամբ:

 

 

241 anniversary of Alaverdi copper smelter Valeri Mejlumyan, Khachatur Iskandaryan Gagik Arzumanyan Nikolay Feofanov
Artur Nalbandyan Vallex Group, Base Metals, Ani tour

 

 

Լուսաբանում ԶԼՄ-ներում

Հայաստանի հանրային հեռուստաընկերություն «Արմենիա» հեռուստաընկերություն «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն

 

Տեղական՝ Անկյուն գումարած 3 ՀԸ



 

 Մամուլ

 

«Հետք» ինտերնետային թերթ

 

«Ազգ» օրաթերթ

 

«Առավոտ» օրաթերթ

 

Еженедельник "Деловой Экспресс" 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC