Նորություններ

Քոբուլեթիի պատվիրակության այցը Ալավերդի և Թեղուտ (02.06.2012)

 

Քոբուլեթի-Ալավերդի քույր քաղաքների բարեկամության պայմանագրի կնքման 5- ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Ալավերդի ժամանած Քոբուլեթիի վարչական շրջանի պատվիրակությունը՝ Գելա Ցխոմելիձեի գլխավորությամբ, ս.թ. հունիսի 2-ին այցելեց նաև «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարան: Պատվիրակության անդամներին ընդհանուր գծերով ներկայացվեցին պղնձաձուլարանի պատմական անցյալը, ներկա նշանակությունը ինչպես ՀՀ Լոռու մարզի, այնպես էլ՝ ամբողջ Հայաստանի տնտեսական կյանքում և ապագա ծրագրերը: Առավել հանգամանալից անդրադարձ եղավ վերջին տարիներին ընկերության իրականացրած բնապահպանական ծրագրերին: Հյուրերը եղան նաև մետալուրգիական արտադրամասում,որտեղ  հետևեցին պղնձի ձուլման գործընթացի որոշ դրվագների:

Հաջորդ օրը՝ հունիսի 3-ին, պատվիրակության ղեկավարներն Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի ուղեկցությամբ այցելեցին Թեղուտ ՓԲ ընկերություն: Նրանք եղան կառուցվող լեռնահանքային համալիրի տարբեր օբյեկտներում, ընդհանուր գծերով ծանոթացան Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին: Հյուրերը մեծապես տպավորված էին օգտագործվող տեխնիկական պարկի հնարավորություններով, կատարված և նախատեսվող աշխատանքների մասշտաբներով: Պատվիրակության անդամներին, իրենց խնդրանքով, ներկայացվեց նաև, թե ծրագրի իրականացման արդյունքում ինչպիսի զարգացումներ են եղել հարակից համայնքների սոցիալ-տնտեսական կյանքում և ինչ է սպասվում ապագայում: Այցելության ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և համոզմունք, որ Թեղուտի լեռնահանքային համալիրի ստեղծման ծրագիրը լավ տնտեսական ապագա է խոստանում ամբողջ տարածաշրջանին:

 

Լուսանկարներ

 

Տեսանյութ

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC