Նորություններ

Ալավերդու Օրհուս կենտրոնում քննարկվեցին Ալավերդու պղնձաձուլական գործարանի բնապահպանական անվտանգության խնդիրները (02.05.2013)

Ալավերդու Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ Ալավերդու քաղաքապետարանի խորհրդակցությունների սրահում 2013 թ. ապրիլի 30-ին տեղի ունեցավ քննարկում «Համայնքային անվտանգություն» խորագրով: Մասնակցում էին Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, ավագանու անդամներ, Ալավերդու Օրհուս կենտրոնի ղեկավար Անուշ Էվոյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրճյանը, տարածաշրջանի այլ համայնքների ղեկավարներ, մարզպետարանի և քաղաքապետարանի այլ կառուցվածքային միավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձիք:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը հանդիպմանը ներկայացնում էին տնօրեն, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը, ընկերության՝ Ալավերդու տարածաշրջանային տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովը և այլ աշխատողներ:

Պղնձաձուլական գործարանի բնապահպանական անվտանգության հարցերը քննարկվեցին տարածաշրջանի հիմնախնդիրների համատեքստում. մասնակիցներին ներկայացվեց տեղեկատվություն անցած տարիների ընթացքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության կողմից իրականացված բնապահպանական միջոցառումների և դրանց արդյունքների մասին, քննարկվեց տարածաշրջանում առողջապահական իրադրությունը, աղբահանության խնդիրների լուծման նպատակով համայնքների ուժերի համատեղման հնարավորությունները, սննդամթերքի անվտանգության, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի գործառնության և այլ հարցեր: Անդրադարձ եղավ նաև «Մանեսի գունավոր մետաղների գործարան» ԲԲ ընկերության մկնդեղի թափոնակուտակիչի հետ կապված բնապահպանական ռիսկերին և այդ խնդրի լուծման հնարավոր տարբերակներին: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը պատրաստակամություն հայտնեց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությամբ ծրագրերի շրջանակներում օժանդակելու այդ թափոնակուտակիչի վերակառուցմանը՝ մասնավորապես ստանձնելով այդ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ֆինանսավորման հիսուն տոկոսը:

 

Լուսաբանում ԶԼՄ-ներում

Անկյուն գումարած 3

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC