«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն, որպես «Վալլեքս» խմբի ընկերություն, մշտապես դրսևորել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակ և իրականացրել լայնամասշտաբ սոցիալական ծրագրեր Ալավերդի քաղաքում և Լոռու մարզի այլ համայնքներում: Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությամբ ծրագրերն առավելապես իրականացվում են «Մանես» բարեգործական հիմնադրամի միջոցով, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ գործադիր վարչության նախագահ Վալերի Մեջլումյանը:
