Ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս արտադրել երկու տեսակի անզուտ պղինձ` Ա դասի պղինձ` ոսկու և արծաթի համեմատաբար բարձր պարունակությամբ, ու Բ դասի` ոսկու և արծաթի ավելի քիչ պարունակությամբ:
Ա դասի անզուտ պղնձի արտադրության հիմնական հումքը պղնձի խտանյութն է:
Ա դասի անզուտ պղինձն ունի հետևյալ բնութագիրը.
Cu |
min. 98.5% |
Ag |
150- 300 gr/t |
Au |
30-50 gr/t |
As |
0.010% |
Bi |
0.010% |
Fe |
0.100% |
Ni |
0.020% |
Pb |
0.010% |
Sb |
0.010% |
Se |
0.050% |
Sn |
0.010% |
Բ դասի անզուտ պղինձը ստացվում է պղնձի ջարդոնի ձուլումից, որը ձեռք է բերվում երկրի ներսում: Պղնձի պարունակությունը Բ դասի պղնձի մեջ կազմում է նվազագույնը 98.5%, մինչդեռ արծաթի և ոսկու պարունակությունը կարող էր լինել մինչև 140գ/տ և 4գ/տ համապատասխանաբար:
Ընկերության արտադրական հզորությունները հնարավորություն են տալիս ձուլել ավելի մեծ քանակությամբ պղնձի ջարդոն, քան հնարավոր է ձեռք բերել Հայաստանի ներսում, իսկ հարևան երկրներում առկա վարչական խոչընդոտները դժվարացնում են այդ երկրներից պղնձի ջարդոն գնելը և ներկրելը: Այդ հանգամանքներով պայմանավորված` ընկերությունը ստիպված է եղել 2003թ. դադարեցնել ջարդոնի ձուլման համար նախատեսված վառարանի աշխատանքը, իսկ ձեռք բերվող փոքր քանակությամբ ջարդոնը ձուլել կոնվերտերում: